«Գանձասար-Կապանը» նորեկ ունի

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոր համալրում ունի։ Ակումբի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել կամերունցի կիսապաշտպան Դևիդ Տահնյա Վիրիկոմը։
27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Իրանի բարձրագույն խմբի առաջնության «Ռաֆ Ահան», «Նաֆթ Թեհրան», «Փադիդե» ակումբներում։
Վիրիկոմը կենտրոնական կիսապաշտպան է, կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։
Դևիդը ժամանակին հանդես է եկել նաև Կամերունի երիտասարդական հավաքականում։