«Սևիլյա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Նոր էջ իսպանաանգլիական դիմակայությունում

«Սևիլյա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Նոր էջ իսպանաանգլիական դիմակայությունում

«Սևիլյան» երբևէ չի հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը: Այնպես որ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դիմակայությունը խոստանում է ծանր ընթացք ունենալ: Առաջին խաղը կայանալու է այսօր՝ փետրվարի 21-ին։

  • Իսպանական թիմը E խմբից երկրորդ հորիզոնականով է դուրս եկել, իսկ դեկտեմբերին մարզիչ Էդուարդո Բերիցոյին փոխարինելու է եկել Վինչենցո Մոնտելան: «Սևիլյան» 4-րդ անգամ է խաղում եզրափակիչ փուլում:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի առաջատարն էր: Մանչեսթերյան թիմը 2013-14թթ. հետո առաջին անգամ է դուրս եկել 1/8 եզրափակիչ: Իսպանիայում անցկացրած վերջին 8 խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 1 պարտություն է կրել: 

Փաստեր թիմերի վերաբերյալ

«Սևիլյա»

  • Իսպանացիները 3 անգամ դուրս են մնացել 1/8 եզրափակչից: 2007-08թթ. մրցաշրջանում նրանք զիջեցին «Ֆեներբախչեին» 11-մետրանոց հարվածաշարով (2:3 արտագնա խաղում, 3:2 սեփական դաշտում, 3:2 11-մետրանոց հարվածաշար): 2 տարի անց պարտվեցին ԲԿՄԱ-ին (1:1 արտագնա խաղում, 1:2 սեփական դաշտում), իսկ 1 տարի առաջ՝ «Լեսթերին» (2:1 արտագնա խաղում, 0:2 սեփական դաշտում): 
  • «Սևիլյան» E խմբում 7 միավոր է վաստակել սեփական դաշտում: Բեն-Յեդերի հեթ-տրիկը թիմին հաղթանակ է բերել «Մարիբորի» դեմ խաղում (3:0) երկրորդ տուրում, իսկ «Սպարտակի» հետ անդալուսյան թիմը 2:1 է խաղացել: Հաջորդ խաղում «Սևիլյան» դրամատիկ պայքարում ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ՝ 3:3: 

  • Եվրոպական մրցաշարերում «Սևիլյան» սեփական դաշտում վերջին 9 խաղում 6 հաղթանակ է տոնել, 1 պարտություն կրել և 2 անգամ ոչ-ոքի ավարտել: Ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» և «Իստամբուլ Բաշակշեհիրի» հետ (2:2): 
  • Անգլիական թիմերից «Սևիլյայի» կրած միակ տնային պարտությունը գրանցվել է Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում է (1:3): Անցյալ մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սևիլյան» սեփական դաշտում հաղթել է «Լեսթերին» (2:1), բայց պատասխան հանդիպմանը 2 անպատասխան գոլ է բաց թողել ու դուրս մնացել պայքարից։
  • Անգլիական ակումբների դեմ սեփական դաշտում անցկացրած խաղերում «Սևիլյայի» վիճակագրությունը՝ Հ3 Ո1 Պ1: 
  • Եզրափակիչ փուլերի երկխաղյա հակամարտություններում «Սևիլյան» 2 անգամ է հանդիպել անգլիական թիմերի և 1 անգամ հաղթահարել է արգելքը: Անցյալ տարի պարտվել է «Լեսթերին», իսկ ՈւԵՖԱ-ի գավաթի 2006-07թթ․ խաղարկության 1/4 եզրափակչում հաղթել է «Տոտենհեմին» (2:1 սեփական դաշտում և 2:2 արտագնա խաղում):

«Մանչեսթեր Յունայթեդ»

  • «Մանչեսթեր Յունայթեդը» 10-րդ անգամ է խաղում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում (Հ6 Պ3): 2013-14-թթ․ մրցաշրջանում «Օլիմպիակոսի» հետ պայքարից հետո (0:2 արտագնա խաղում և 3:0 սեփական դաշտում) սա առաջին դիմակայությունն է: Այս փուլում առաջին երկու դեպքում պարտություն կրելով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 7 1/8 եզրափակիչներում 6 հաղթանակ է տոնել: 
  • Այս փուլում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղերում ընդամենը 2 անգամ է հաղթել՝ Հ2 Ո4 Պ3: 
  • Իսպանական ակումբների դեմ ՄՅՈւ-ի երկխաղյա դիմակայությունների ընդհանուր վիճակագրությունը՝ Հ6 Պ7: 
  • «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթային 7-րդ խաղն է և երկրորդն իսպանական թիմի դեմ: Ամեն ինչ սկսվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ օգոստոսի 8-ին կրած պարտությունից (1:2), որով ընդհատվեց եվրոպական արենայում անգլիական թիմի՝ 11 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։
  • A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 5 հաղթանակ է տոնել: Արտագնա խաղերում պարտության է մատնել ԲԿՄԱ-ին (4:1), ապա նվազագույն հաշվով` «Բենֆիկային», հետո 0:1 հաշվով զիջել է «Բազելին»: 
  • «Ռեալից» և «Բազելից» կրած պարտությունները «Մանչեսթեր Յունայթեդի» համար եվրագավաթի վերջին 18 խաղում (Հ13 Ո3) ունեցած անհաջողություններն են: Նախքան «Բազելի» հաղթանակը Ժոզե Մոուրինյուի թիմը եվրագավաթի արտագնա 7 խաղում չէր պարտվել (Հ5 Ո2):
  • «Մանչեսթեր Յունայթեդն» իսպանական թիմերի դեմ վերջին 11 խաղում ընդամենը 3 հաղթանակ է տարել, 5 պարտություն կրել ու 4 ոչ-ոքի գրանցել: Եթե դիտարկենք վերջին 22 խաղերը, ապա «Յունայթեդը» կունենա 5 հաղթանակ, 8 պարտություն և 9 ոչ-ոքի: 
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 50 հանդիպում է անցկացրել իսպանական թիմերի դեմ: Ընդհանուր վիճակագրությունը՝ Հ13 Ո20 Պ17: Արտագնա խաղերում՝ Հ3 Ո10 Պ10:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 3 անգամ հանդիպել է իսպանական թիմի եվրագավաթների եզրափակիչներում։ Բոլոր դեպքերում մրցակիցը «Բարսելոնան» է եղել: 1990-91թթ. մրցաշրջանում մանչեսթերյան թիմը հաղթել է, իսկ հաջորդած դիմակայություններում պարտվել է։
  • Անցյալ մրցաշրջանում Եվրոպա լիգայում հաղթելով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջացրեց եվրոպական գավաթների շարքը: Ստոկհոլմյան եզրափակչում «կարմիր սատանաները» հաղթել են «Այաքսին», իսկ Չեմպիոնների գավաթը նվաճել են 1968, 1999 և 2008 թվականներին: Գավաթակիրների գավաթը նրանցն է դարձել 1991-ին:

Թիմերի միջև եղած կապը

  • 2010-13թթ. Ժոզե Մուրինյուն գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ 8 խաղում 7 հաղթանակ է տարել «Սևիլյայի» դեմ: Այդ խաղերում խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 23:6:

Իսպանիայում են խաղացել

  • Դավիդ դե Խեա («Ատլետիկո» 2008-11թթ․)
  • Էրիկ Բայի («Էսպանյոլ» 2013-15թթ․, «Վիլյառեալ» 2015-16թթ․)
  • Անդեր Էրերա («Սարագոսա» 2008-11թթ․, «Ատլետիկ» 2011-14թթ․)
  • Խուան Մատա («Կաստիլյա» 2006-07թթ․, «Վալենսիա» 2007-11թթ․)
  • Զլատան Իբրահիմովիչ («Բարսելոնա» 2009-10թթ․)

Դե Խեան 4 խաղ է անցկացրել «Սևիլյայի» դեմ և երբևէ չի հաղթել՝ Ո1 Պ3: Բային «Վիլյառեալի» կազմում ավելի հաջող է խաղացել «Սևիլիայի» դեմ՝ Հ1 Պ4: Էրերան «Սարագոսայի» և «Ատլետիկի» կազմում «Սևիլյայի» դեմ խաղացել է 9 անգամ և 1 գոլ խփել (Հ5 Ո1 Պ3): Մատան «Վալենսիայի» կազմում 9 խաղի է մասնակցել ընդդեմ «Սևիլյայի» և 3 գոլ խփել՝ Հ3 Ո1 Պ5: Իբրան «Բարսելոնայի» կազմում 4 խաղի է մասնակցել «Սևիլյայի» դեմ և 2 գոլ խփել (Հ2 Պ2):

Անգլիայում են խաղացել

  • Սթիվեն Ն՛Զոնզի («Բլեքբերն» 2009-12թթ․, «Սթոք Սիթի» 2012-15թթ․)
  • Խեսուս Նավաս («Մանչեսթեր Սիթի» 2013-17թթ․)
  • Նոլիտո («Մանչեսթեր Սիթի» 2016-17թթ․)
  • Դանիել Կարիսու («Ռեդինգ» 2013թ․)

Ն՛Զոնզին «Բլեքբերնի» և «Սթոքի» կազմում 9 անգամ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Հ1 Ո2 Պ6:

Միասին են խաղացել

  • Լուիս Մուրիել և Սերխիո Ռոմերո («Սամպդորիա», 2015թ․)

Հավաքականի խաղընկերներ

  • Նոլիտո, Սերխիո Ռիկո, Անդեր Էրերա, Դավիդ դե Խեա, Խուան Մատա (Իսպանիա)
  • Գաբրիել Մերկադո, Նիկո Պարեխա, Էվեր Բանեգա, Խոակին Կորեա, Գվիդո Պիսարո, Սերխիո Ռոմերո, Մարկոս Ռոխո (Արգենտինա)
  • Սեբաստյան Կորշյա, Սթիվեն Ն՛Զոնզի և Պոլ Պոգբա (Ֆրանսիա)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում