«Բարսելոնան» համաձայնեցրել է Արթուրի տրանսֆերը

«Բարսելոնան» համաձայնեցրել է Արթուրի տրանսֆերը

«Գրեմիոյի» հենակետային կիսապաշտպան Արթուր Ռամոսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: «UOL Esporte»-ն հայտնում է, որ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը բանակցություններ է վարել բրազիլացիների հետ ու համաձայնության հասել:

22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «բլաուգրանան» վճարելու է 30 միլիոն եվրո: Եվս 10 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Նշվում է, որ բանակցությունների դրական ընթացքին նպաստել է այն, որ «Բարսելոնան» պարտավորվել է գործարքը ձևակերպել մեկ տարի անց` 2019 թվականի հունվարին: Դրա շնորհիվ Արթուրը Բրազիլիայի առաջիկա առաջնությունը կանցկացնի «Գրեմիոյի» կազմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի բոլոր կետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում