Մոնտելա. Միգուցե, սպանենք Սանչեսին կամ նոկդաունի ենթարկենք

Մոնտելա. Միգուցե, սպանենք Սանչեսին կամ նոկդաունի ենթարկենք

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կատակով է պատասխանել այն հարցին, թե իր թիմն ինչպես է պատրաստվում վնասազերծել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իսպանական ու անգլիական թիմերի առաջին խաղը կայանալու է վաղը` փետրվարի 21-ին:

«Միգուցե, սպանենք նրան, նոկդաունի ենթարկենք կամ այլ ինչ-որ բան մտածենք: Սանչեսին շատ լավ եմ հիշում Ա Սերիայում նրա ելույթներից («Ուդինեզեի» կազմում-խմբ.): Այս ընթացքում Ալեքսիսը զգալիորեն բարելավել է իր խաղաոճը:

Նա շատ լավ է գործում մեկ գոտուց մյուսն անցնելու ժամանակ, ինչպես նաև խելամտորեն ազատ տարածություն է գտնում: Նրան առանձնացնում է նաև խաղային բարձր արագությունը»,- իտալացու խոսքերն է մեջբերում as.com-ը:

Նշենք, որ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդին» միանալուց հետո չիլիացին մասնակցել է 5 խաղի, որոնցում 1 գոլ է խփել և 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում