Վալվերդե. Երկու խաղաոճերի բախում էր

Վալվերդե. Երկու խաղաոճերի բախում էր

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» դեմ արտագնա խաղի (1:1) մասին:

«Արդյունքը դրական է: Սա երկու խաղաոճերի բախում էր: Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, շատ տիրում գնդակին ու այն հասցնում մրցակցի տուգանային հրապարակ: Մրցակիցը կենտրոնացել էր հակագրոհների վրա և լավ էր պաշտպանվում: Մեր հարձակվողները մշտապես շրջափակման մեջ էին:

Երբ «Չելսին» բացեց խաղի հաշիվը, դրան նախորդող րոպեների ընթացքում վերհսկում էինք իրավիճակը: Բավականաչափ գոլային պահեր չստեղծեցինք, սակայն նրանց ստիպեցինք սխալվել ու հավասարեցրեցինք հաշիվը:

Սա այն հանդիպումը չէր, որի ժամանակ արժեր փորձարկումներ կատարել: Մենք այստեղ էինք եկել կոնկրետ նպատակով: Պատասխան մրցավեճին երկու թիմերն էլ պետք է հարգանքով մոտենան: Ակնհայտ է, որ «Չելսիի» հարձակման գիծն այնքան ուժեղ է, որ «Կամպ Նոուում» մեզ համար լուրջ խնդիրներ ստեղծի»,- իսպանացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում