«Լեգանես» – «Ռեալ». Ռոնալդուն ու Նավասը չեն հայտնվել հայտացուցակում

«Լեգանես» – «Ռեալ». Ռոնալդուն ու Նավասը չեն հայտնվել հայտացուցակում

Այսօր կկայանա Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված՝ «Լեգանես» – «Ռեալ» հանդիպումը:

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցավեճին չի մասնակցելու թիմի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացուն հանգստի հնարավորություն է տրվել:  Նույն պատճառով խաղը բաց կթողնի նաև դարպասապահ Կեյլոր Նավասը: 

Վնասվածքների պատճառով մադրիդյան փոքր դերբին բաց կթողնեն նաև Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Մարսելոն և Խեսուս Վալյեխոն:

«Ռեալի» հայտացուցակը

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում