Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին

Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Ալբանիա հանդիպմանը։

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում,- գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը փետրվարի 6-ին հրապարակել էր ընդլայնված կազմը, իսկ ներկայումս ազգային թիմի ճամբարում են հետևյալ 13 խաղացողները.

1. Ամիրան Ամիրխանով – առանց ակումբ

2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա

3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա

4.Ալան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա

5. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան

6. Արարատ Քոչինյան – «Ուրարտու»

7. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈւ, Ռուսաստան

8. Էդգար Բաբայան – «Ուրարտու»

9. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ»

10. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»

11. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ

12. Արման Հակոբյան – «Արթիկ»

13. Նիկիտա Զախարով – «Ուրարտու»

Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հիշեցնենք, որ Հայաստան – Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երևանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում