Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել

Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հաջողության է հասել նաև գրականությունում:

25-ամյա ֆուտբոլիստի գրած հեքիաթը ճանաչվել է 2017 թվականի Գերմանիայի լավագույն մանկական գիրք,- տեղեկանում ենք bundesliga.com-ից:

Գերմանացու գիրքը կոչվում է «Մարիոյի մեծագույն երազանքը»: Այն պատմում է փոքրիկ երեխայի մասին, ով երազում է ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Գերմանիայի հավաքականում:

Գյոտցեն գրքից ստացած եկամուտը նվիրաբերելու է «Կյանքի երեխաներ» բարեգործական ֆոնդին, որն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում