Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաշքով չպարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաշքով չպարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայում կայացավ «Սևիլյայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև դիմակայության առաջին խաղը: Բազմաթիվ գոլային պահերով հանդիպման ժամանակ զարմանալիորեն գոլ չգրանցվեց և արձանագրվեց 0:0 հաշիվը:

Վինչենցո Մոնտելայի թիմը խաղի ընթացքում խաղային հսկայական առավելություն ուներ, բազմաթիվ անգամ սպառնաց Դավիդ Դե Խեայի դարպասին, սակայն իսպանացին մի քանի արտակարգ սեյվերի շնորհիվ փրկեց հյուրերին: Ժոզե Մոուրինյուի թիմը շեշտը դրել էր հակագրոհների վրա, որոնք հազվադեպ էին ավարտվում գոլային պահերով:

Անդալուսցիներն ընդհանուր առմամբ 25 հարված կատարեցին, իսկ «կարմիր սատանաները»` 6: Իսպանացիներն իրացրեցին 12 անկյունային, որոնց անգլիացիները պատասխանեցին 4-ով:

Այս թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում