«Ամկարի» ֆուտբոլիստն` «Ալաշկերտում» (տեսանյութ)

«Ամկարի» ֆուտբոլիստն` «Ալաշկերտում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» աջ վինգեր Ռուստամ Վազիտդինովի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 15 հանդիպում է անցկացրել «Ամկարի» երկրորդ թիմի կազմում, որի ավագն է հանդիսանում: Վերջին շրջանում Վազիտդինովը մշտապես մասնակցում էր «Ամկարի» առաջին թիմի մարզումներին: Երիտասարդ եզրային խաղացողը մասնակցեց նաև հունվարին Բելեկում կայացած` ռուսական թիմի առաջին ուսումնամարզական հավաքին:

Ռուս ֆուտբոլիստն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցել է այսօր կայացած` ռուսական «Օլիմպիեց» թիմի հետ ստուգողական հանդիպմանը:

Տեսանյութում ներկայացված են Ռուստամ Վազիտդինովի 4 գեղեցիկ գոլերը «Ամկարի» երիտասարդական թիմի կազմում

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում