Ռեկորդների խաղ Սերխիո Ռամոսի համար

Ռեկորդների խաղ Սերխիո Ռամոսի համար

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Լեգանեսին»: Վերջին գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Սերխիո Ռամոսը:

Վիճակագիր Պեդրո Մարտինը հայտնում է, որ այդ գնդակի շնորհիվ իսպանացին շրջանցել է «սերուցքայինների» նախկին ավագ Ֆերնանդո Յիերոյին ու դարձել Լա Լիգայի պատմության պաշտպանների միջև հաշվարկի երկրորդ ռմբարկուն: Նրա հաշվին գրանցված է 54 գնդակ: Առաջին տեղը զբաղեցնում է «Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդ Կումանը (67): Հատկանշական է, որ հոլանդացին այդ գոլերից 46-ը խփել է 11-մետրանոց հարվածով, իսկ իսպանացին նշակետից աչքի է ընկել ընդամենը 2 անգամ:

31-ամյա ֆուտբոլիստի համար այդ հաղթանակը դարձել է Պրիմերայում 263-րդը «Ռեալը» մարզաշապիկով: Այդ ցուցանիշով նա բարձրացել է «արքայական ակումբի» պատմության լավագույն հնգյակ: Այժմ նա զիջում է միայն Ֆրանսիսկո Խենտոյին (283), Մանոլո Սանչիսին (312), Ռաուլին (327) և Իկեր Կասիլյասին (334):

Բացի դրական ցուցանիշներից, «Լեգանեսի» դեմ հանդիպումը նաև հակառեկորդի օր է դարձել Ռամոսի համար: Նա ստացել է Լա լիգայում իր 163-րդ դեղին քարտը, ինչը մրցաշարի պատմության բացարձակ հակառեկորդն է:

Սերխիոն ավելի վաղ դարձել էր նաև կարմիր քարտերի հակառեկորդակիրը` 19:

Հետևեք մեզ նաև Telegram-ում