Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ելույթը

Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ելույթը

Փհենչհանում շարունակվում են 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը: Այսօր լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը:

Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը։

Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:

23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Աշոտ Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում