«Արսենալն» անակնկալ պարտություն կրեց, բայց անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)

«Արսենալն» անակնկալ պարտություն կրեց, բայց անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Էստերսունդից»: Առաջին խաղում «զինագործներն» առավելության էին հասել 3:0 հաշվով, ուստի ընդհանուր դիմակայությունը հաղթել են` 4:2:

Գրեթե պահեստային կազմով հանդես եկող լոնդոնցիներն ընդմիջման են գնացել 0:2 հաշվով զիջելիս: Շվեդական թիմի կազմում աչքի են ընկել Հոսամ Աիեշը (22-րդ րոպե) և Կեն Սեման: Այդ գոլերին բաժանել է ընդամենը մեկ րոպե:

Ընդմիջումից անմիջապես հետո (47) Արսեն Վենգերի թիմը կրճատել է հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի ու Էկտոր Բելերինի զարգացրած գրոհը դիպուկ հարվածով ավարտել է Սաեդ Կոլոշինացը:

Հետագա ժամանակահատվածում երկու թիմերը բազմաթիվ գոլային պահեր են ունեցել, սակայն դարպասի նոր գրավում չի արձանագրվել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում