Վենգեր. Պարտության պատճառը թերագնահատումն էր

Վենգեր. Պարտության պատճառը թերագնահատումն էր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում շվեդական «Էստերսունդից» կրած անակնկալ պարտությունը (1:2): Առաջին խաղում 3:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ «զինագործները» հաջորդ փուլ են անցել:

«Պարտությունը կարելի է կապել մրցակցին թերագնահատելու ու կենտրոնացվածության պակասի հետ: Մենք լավ էինք նախապատրաստվել, որովհետև իմ փորձից գիտեմ, որ նման հանդիպումներում հարկավոր է լավ կատարել աշխատանքը:

«Էստերսունդը» լավ խաղաց: Իմ ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո ճիշտ արձագանքեցին առաջին կեսում տեղի ունեցածին: Երկրորդ կեսում մեր կողմից դրական ֆուտբոլ տեսա»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում