«Marca». «Ռեալը» տրանսֆերի է հանելու Բեյլին

«Marca». «Ռեալը» տրանսֆերի է հանելու Բեյլին

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլն ամռանը լքելու է ակումբը: «Marca» պարբերականը վստահեցնում է, որ ուելսցին կորցրել է «սերուցքայինների» ղեկավարության վստահությունը:

Մադրիդցիները դժգոհ են ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստի խաղից, մասնավորապես պաշտպանությունում աշխատելու նվազագույն ցանկությունից: Աղբյուրը նշում է, որ «Ռեալը» դեռ նախորդ ամռանն է պատրաստ եղել 90 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Բեյլից, սակայն համապատասխան առաջարկ չի ստացել:

«Սերուցքայինների» վերջին 4 հանդիպումներից 3-ում, այդ թվում «Պարի Սեն Ժերմենի» դեմ կարևորագույն խաղում, վինգերը մեկնարկային կազմում չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում