ԵԱ. Դանիան շրջանցեց Հայաստանին

ԵԱ. Դանիան շրջանցեց Հայաստանին

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում կայացել է մեկ հանդիպում:

Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ 82:69 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ Դանիան շրջանցեց Հայաստանին և դուրս եկավ առաջին հորիզոնական:

Հայաստանի հավաքականը փետրվարի 25-ին հյուրընկալելու է Ալբանիային և հաղթանակի դեպքում կրկին կդառնա խմբի առաջատարը:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում