Օլիմպիական խաղեր. Աննախադեպ հաղթանակ

Օլիմպիական խաղեր. Աննախադեպ հաղթանակ

Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ բիաթլոնի տղամարդկանց փոխանցավազքը: Անսպասելիորեն չեմպիոն դարձավ Շվեդիայի հավաքականը, որը նախկինում երբեք ոսկե մեդալ չէր նվաճել:

Սկանդինավյան թիմը միակն էր, որը կրահակերթից հետո ստիպված չի եղել տուգանային շրջան կատարել: Նրանք օգտագործել են 7 լրացուցիչ :

Երրորդ փուլում, երբ ասպարեզ է դուրս եկել Յոհանես Բյոն, Նորվեգիան դարձել է առաջատար, սակայն Փհենչհան-2018-ի բացահայտում դարձած Սեբաստիան Սամուելսոնը կարողացել է հետ չմնալ հզոր մրցակցից:

Չորրորդ փուլում շվեդներին ներկայացրել է Ֆրեդերիկ Լինստրյոմը, իսկ նորվեգացիներին` Էմիլ Հեգլե Սվենդսենը: Կրակահերթում դիպուկ լինելու շնորհիվ Լինդստրյոմը մեծ առավելություն է ստացել, իսկ Սվենդսենը լրացուցիչ շրջան է կատարել:

Արդյունքում, Շվեդիան հաղթել է 55 վայրկյանի առավելությամբ: Սկանդինավները նախկինում երբեք Օլիմպիական խաղերի փոխանցավազքի չեմպիոն չէին դարձել: Երրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիան, որն առաջատարին զիջել է 2 րոպե ու 7 վայրկյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում