Չեմպիոնների լիգա. Դե Խեան` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա. Դե Խեան` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում այս շաբաթ կայացած խաղերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով ստացել է 48 տոկոս ձայները: Իսպանացին դարձել է «Սևիլյայի» դեմ հանդիպման (0:0) հերոսը: Նա կատարել է 8 սեյվ:

Երկրորդ տեղը գրավել է «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը (28 %): Բրազիլացին «Բարսելոնայի» դեմ մրցավեճում (1:1) գոլի հեղինակ է դարձել: Երրորդ հորիզոնականում է հայտնվել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը (17 %): Գերմանացին «Բեշիկթաշի» դեմ խաղում դուբլ է հեղինակել ու մեկ գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին չորս խաղերի արդյունքում նախորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր դարձել «Լիվերպուլի» վինգեր Սադյո Մանեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում