«Ռեալի» 175-միլիոնանոց առաջարկը մերժվել է. այլ տրանսֆերային նպատակներ

«Ռեալի» 175-միլիոնանոց առաջարկը մերժվել է. այլ տրանսֆերային նպատակներ

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է առաջիկա ամռանը մի քանի աստղային տրանսֆերներ կատարել:

«Marca» պարբերականի նախկին խմբագիր Էդուարդո Ինդան «El Chiringuito» հաղորդման եթերում հայտարարել է, որ «արքայական ակումբն» արդեն կազմել է հավանական նորեկների ցուցակը և առաջին քայլերը կատարել: Մասնավորապես «սերուցքայինները» 175 միլիոն եվրո են առաջարկել «Տոտոնհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար, սակայն մերժում են ստացել:

Գլխավոր նպատակը

««Ռեալն» ամռանը հարձակման գիծն ուժեղացնելու համար երկու մեծ տրանսֆերային նպատակ ունի: Առաջինը Նեյմարն է: Եթե ՊՍԺ-ն պարտվի «Ռեալին», գործարքն ավելի հավանական կդառնա: Երկրորդը Հարի Քեյնն է, որի տեղափոխությունը նույնպես բարդ է: «Մադրիդն» արդեն սկսել է բանակցությունները և 175 միլիոն եվրո առաջարկել (գումարած 25 միլիոնի պարգևավճար): «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին պատասխանել է կտրուկ մերժմամբ»:

Նոր դարպասապահի հարցը

««Ռեալը» արդեն կազմել է երեք թեկնածուների ցուցակ: Նախկինի պես առաջին տեղում Դե Խեան է, իսկ երկրորդը նշված է Կուրտուան: Արիսաբալագայի գործարքի խափանումից հետո ցուցակում երրորդ տեղ է բարձրացել «Սևիլյայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն: Եթե առաջին երկուսի հարցում ձախողում լինի, Ռիկոն Մադրիդում կդառնա Կիկո Կասիլյայի փոխարինողը և կմրցակցի Նավասի հետ: «Սերուցքայինները» մտադիր են դարպասապահի հարցն արագ լուծել, որ նախկինի պես այն չհետաձգվի մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում