Հայ ֆուտբոլիստը կխաղա Սլովակիայում

Հայ ֆուտբոլիստը կխաղա Սլովակիայում

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Հովհաննես Հարությունյանը կարիերան շարունակելու է Սլովակիայում:

Հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Սլովակայի բարձրագույն խումբը ներկայացնող Միխալովիցե քաղաքի «Զեմպլին» թիմում: Այդ մասին հայտնում է «Legal Sport» գործակալությունը, որը ներկայացնում է 18-ամյա ֆուտբոլիստի շահերը:

Հարությունյանը «Փյունիկի» սանն է: Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացրել է «Ավան Ակադեմիայում»: Հայաստանի Առաջին խմբում անցկացրած 11 խաղում նա 5 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» կազմում է խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում