Կպոդոն Հայաստանում նոր թիմ ունի

Կպոդոն Հայաստանում նոր թիմ ունի

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա գանացի պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ,- հայտնում է երևանյան ակումբի ապշտոնական կայքը:

Փորձառու ֆուտբոլիստը 2012-13թթ. և 2013-14թթ. մրցաշրջաններում հանդես է եկել ռուսական «Շիննիկ» և «Խիմկի» ակումբներում: 2014 թվականից խաղում է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ուլիսի», «Գանձասարի» և «Շիրակի» կազմում: 2017-18թթ. մրցաշրջանում նա «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի սուպերգավաթի հաղթող:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բանանցին» ինձ լավ ընդունելու համար: Այստեղ ես լավ վերաբերմունքի եմ արժանացել ինչպես ակումբի տնօրենի և մարզչի, այնպես էլ «Բանանցի» ողջ ընտանիքի կողմից: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին, իսկ թիմն էլ այստեղ է, որպեսզի օգնի ինձ: Այնպես որ, պետք է առավելագույն ուժերս ներդնեմ, որպեսզի օգնեմ թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն: Թիմը նաև Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլում է և ցանկանում եմ օգնել, որպեսզի նվաճի նաև այս տիտղոսը և իմ անունը գրվի «Բանանցի» պատմության մեջ»,- նշել է «Բանանցի» նորեկը:

«Կպոդոն փորձառու ֆուտբոլիստ է, որը նորեկ չէ Հայաստանի առաջնությունում: Նա խաղացել է նաև Ռուսատանի առաջնությունում և իր փորձով լավ օգուտ կտա մեր թիմին»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում