Գրավիչ առաջարկ Տորրեսին

Գրավիչ առաջարկ Տորրեսին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը մոտ է Չինաստան տեղափոխվելուն: Իսպանացի ֆուտբոլիստը գրավիչ առաջարկ է ստացել «Դալյան Իֆան» ակումբից:

Football Espana-ի տեղեկությամբ, ասիական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին տարեկան 15 միլիոն եվրո է առաջարկել, ինչը զգալիորեն գերազանցում է նրա ներկայիս աշխատավարձը: Տորրեսը մտածելու համար ժամանակ է խնդրել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անվանի հարձակվողն ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու, որովհետև մադրիդցիները որոշել են չերկարաձգել նրա պայմանագրի ժամկետը: Ակումբում կարծում են, որ չափազանց շատ հարձակվողներ ունեն:

Հիշեցնենք, որ «Դալյան Իֆանը» 30 միլիոն եվրո է առաջարկել նաև «Ատլետիկոյի» մեկ այլ ֆուտբոլիստի` Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի տրանսֆերի համար:

Հավելենք, որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվելու է փետրվարի վերջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում