Պոչետինո. Դեմբելեն Ռոնալդինյոյի, Մարադոնայի և Օկոչայի նման հանճար է

Պոչետինո. Դեմբելեն Ռոնալդինյոյի, Մարադոնայի և Օկոչայի նման հանճար է

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Մուսա Դեմբելեի մասին:

«Ես նրան հանճար եմ համարում: Նա իսկապես այդպիսին է: Դեմբելեին Ռոնալդինյոյի, Մարադոնայի և Օկոչայի հետ նույն շարքում եմ դասում: Դրանք ամենատաղանդավոր ֆուտբոլիստներն են, որոնց բախտ եմ ունեցել տեսնել: Մուսան ֆուտբոլի պատմության ամենաանհավանական տաղանդն ունեցող խաղացողներից մեկն է»,- արգենտինացու խոսքն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում