«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» հայտնել է Դե Խեայի տրանսֆերի արժեքը

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» հայտնել է Դե Խեայի տրանսֆերի արժեքը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու հնարավորությունը, սակայն անգլիացիները չեն ցանկանում բաժանվել իրենց առաջին համարից:

«Marca»-ն գրում է, որ «կարմիր սատանաները» հնարավոր գնորդներին, այդ թվում «սերուցքայիններին», տեղեկացրել են, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար հարկավոր է վճարել 100 միլիոն եվրո:

Մադրիդցիները դեռ վերջնական չեն կողմնորոշվել իսպանացուն ձեռք բերելու համար քայլեր կատարելու շուրջ: Առայժմ «սերուցքայինները» հնարավոր գործարքի համար տեղեկություններ են հավաքում: Վերջնական որոշում կայացվելու է մրցաշրջանի ավարտից հետո:

Այսօր հայտնի է դարձել, որ Դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում