«Աէրոֆլոտ օփեն»․ Տիգրան Պետրոսյանն առաջատարների թվում է

«Աէրոֆլոտ օփեն»․ Տիգրան Պետրոսյանն առաջատարների թվում է

Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը։

Գլխավոր՝ A մրցաշարի հինգերորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Դմիտրի Գորդևւսկու (ՌԴ) հետ։ Այժմ Պետրոսյանն ունի 4 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հայաստանի մյուս շախմատիստների արդյունքները՝ Գաբրիել Սարգսյան՝ 3.5 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան՝ 2.5-ական (34, 38, 44, 50-րդ տեղ), Շանթ Սարգսյան՝ 1 (92):

Այսօր կկայանան վեցերորդ տուրի պարտիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում