Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել (73 կգ քաշային կարգ): Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։

Մրցաշարը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի համար։ Այս մեդալը հայ ձյուդոյիստին հնարավորություն կտա բարելավելու դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

Մրցաշարին մասնակցել է նաև Արսեն Ղազարյանը (73 կգ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում