USD
EUR
RUB

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

 

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ հեռավորություն)։

Երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց վարժությունում Հովհաննես Մարգարյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Հայ հրաձիգը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում Մարգարյանը 0:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին։

Տղամարդկանց օդամղիչ հրացան վարժությունում Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612,2 միավորով 64-րդն էր:

Նույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը խոցել է 617,3 միավոր ու գրավել 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը խոցած 615,8 միավորով 69-րդ տեղում էր:

Օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում Նորայր Առաքելյան եւ Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը:

Այսօր կկայանան օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան եւ Մարիամ Միքայելյան, Քրիստիան եւ Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

 

Լուսանկարը՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի

Լրահոս
Չմոռանալով Մեսսիին՝ պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուից․ Մբապե Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է տարվա լավագույն ծանրորդի կոչմանը Մանչեսթեր Յունայթեդը 35 միլիոն եվրո է առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստի համար Հարավային Ամերիկայի հեռանկարային հարձակվողներից մեկը հայտնվեց ԱՊԼ-ում Արսենալը դիմադրեց և չպարտվեց Չելսիին (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վարձակալել Օբամեյանգին Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները ՈւԵՖԱ-ն ևս շնորհավորեց Մխիթարյանին Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե Լոռին վերսկսել է մարզումները Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է մրցաշարի հաղթող Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ) Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը
website by Sargssyan