Հայտնի են «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» եզրափակչի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 20։30-ին մեկնարկելու է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ «Զինագործների» և «քաղաքայինների» գլխավոր մարզիչներ Արսեն Վենգերն ու Խոսեպ Գվարդիոլան վճռորոշ հանդիպման համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․
«Արսենալ»․ Օսպինա - Բելյերին, Մուստաֆի, Կոսյելինի, Չեմբերս, Մոնրեալ, Ջակա, Ուիլշեր, Ռեմսի, Օզիլ, Օբամեյանգ։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այս հանդիպմանը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում արդեն հանդես է եկել Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։
«Մանչեսթեր Սիթի»․ Բրավո - Ուոկեր, Կոմպանի, Օտամենդի, Դանիլո, Ֆերնանդինյո, Սիլվա, Գյունդողան, Կևին դե Բրյունե, Սանե, Ագուերո։