Նավաս․ Ռոնալդուի արարքը մեզ չզարմացրեց

Նավաս․ Ռոնալդուի արարքը մեզ չզարմացրեց

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղից (4:0) հետո նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի արարքը ոչ ոքի չի զարմացրել։ Հիշեցնենք, որ խաղավարտին «Ալավեսի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, իսկ Ռոնալդուն, ով արդեն 2 գոլ խփել էր, տուգանայինն իրացնելու իրավունքը զիջեց Կարիմ Բենզեմային։

-Բոլորս լավ հանդիպում անցկացրինք։ Գոհ ենք արդյունքից և թիմում եղած մթնոլորտից։ Կցանկանայի, որ ամբողջ տարվա ընթացքում այսպես խաղայինք։ Հիմա պետք է փորձենք մրցաշրջանը լավ ավարտել, տիտղոս նվաճել։

Մեզ չզարմացրեց այն, որ Ռոնալդուն 11-մետրանոցն անձամբ իրացնելու փոխարեն գնդակը զիջեց Բենզեմային։ Չզարմացանք, քանի որ բոլորս գիտենք՝ ինչպիսի մարդ է Կրիշտիանուն։ Նրա արարքը ցույց է տալիս հանդերձարանում եղած մթնոլորտը։ Բոլորս երջանիկ ենք,- Նավասի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում