«Վալենսիան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Պրիմերայի 25-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալեց «Ռեալ Սոսյեդադին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։
34-րդ րոպեին «չղջիկներին» առաջ մղեց Սանտյագո Լորենսոն։ 54-րդ րոպեին Միկել Օյարսաբալը վերակագնեց հավասարությունը, սակայն 14 րոպե անց Լորենսոն դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով դաշտի տերերին։
Այժմ «Վալենսիան» ունի 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 29 միավորով 14-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։