«Միլանի» անպարտելիության շարքը շարունակվում է․ հաղթանակ «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

«Միլանի» անպարտելիության շարքը շարունակվում է․ հաղթանակ «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալեց «Միլանին» և 0։2 հաշվով պարտություն կրեց։ Ջենարո Գատուզոյի սաներից մեկական գոլով աչքի ընկան Պատրիկ Կուտրոնեն և Դավիդե Կալաբրիան։ 

Այսպիսով, «Միլանը» տոնեց վերջին 7 խաղում իր 6-րդ հաղթանակը, իսկ առաջնությունում անպարտելիության շարքը հասցրեց 8 խաղի։ Այս հաղթանակից հետո Գատուզոյի թիմն ունի 44 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Ռոման» մնաց 50 միավորով 5-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոմա» – «Միլան»՝ 0։2
Գոլերը՝ Կուտրոնե 48՛, Կալաբրիա 74՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում