Էմերի. Հուսով եմ` Նեյմարը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին (տեսանյութ)

Էմերի. Հուսով եմ` Նեյմարը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի շուրջ իրավիճակը: Բրազիլացին Մարսելի «Օլիմպիկի» դեմ երեկ կայացած խաղում (3:0) աջ ոտքն անհաջող է դրել խոտածածկին, ինչի պատճառով այն ոլորվել է: 26-ամյա ֆուտբոլիստը պատգարակի վրա, արտասվելով լքել է խաղադաշտը:

«Դեռ չեմ կարող ասել Նեյմարը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին, թե ոչ: Հարկավոր է լավատես լինել և հուսալ, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Մենք խաղում են 4-3-3 դասավորությամբ և առանց Նեյմարի էլ այն չենք փոփոխելու: Հուսով եմ` Նեյմարի վնասվածքը լուրջ չէ, բայց հարկ եղած դեպքում կկարողանանք նրան արժանի փոխարինել»,- բասկի խոսքերն է մեջբերում lequipe.fr-ն:

Բրազիլացի ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցնելու, որից հետո հայտնի կդառնան ապաքինման ժամկետները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին: Առաջինում մադրիդցիները հաղթել են 3:1 հաշվով:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում