Ուսեին Բոլտ. Պայմանագիր եմ կնքել ֆուտբոլային ակումբի հետ

Ուսեին Բոլտ. Պայմանագիր եմ կնքել ֆուտբոլային ակումբի հետ

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստ է դառնալու: Հռչակավոր արագավազորդն արդեն պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ, որի անունը հայտնելու է ավելի ուշ:

«Պայմանագիր եմ կնքել ֆուտբոլային ակումբի հետ: Երեքշաբթի օրը կիմանաք թիմի անվանումը»,- իր թվիթերյան էջում գրել է ճամայկացին:

31-ամյա մարզիկն անցած տարի ավարտել է աթլետի կարիերան: Նախկինում Բոլտը հայտնել էր Դորտմունդի «Բորուսսիայում» մարզվելու պայմանավորվածության մասին: Նրա երազանքի թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում