Վենգեր. Երկրորդ գոլը խաղից դուրս վիճակից էր, բայց «Մանչեսթեր Սիթին» արժանիորեն հաղթեց

Վենգեր. Երկրորդ գոլը խաղից դուրս վիճակից էր, բայց «Մանչեսթեր Սիթին» արժանիորեն հաղթեց

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0:3):

«Զգում էինք խաղի զարկերակը, առաջինը մենք գոլային պահ ստեղծեցինք, բայց չօգտվեցինք դրանից: Հետագայում մեր կոպիտ սխալի պատճառով «Սիթին» հաշվի մեջ առաջ անցավ, սակայն առաջին կեսում կարողանում էինք վերահսկել նրանց հարձակվողներին: Նրանց երկրորդ գոլը 100-տոկոսանոց խաղից դուրս վիճակից էր, բայց միևնույն է նրանք արժանի էին հաղթանակին:

Պետք է արագ մոռանանք այս պարտությունը և կենտրոնանք «Սիթիի» դեմ առաջնության առաջիկա հանդիպման վրա: Երբեմն կորցնում էինք կենտրոնացվածությունը, ինչն ուժեղ մրցակիցների դեմ խաղերում լուրջ հետևանքներ է թողնում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում bbc.com-ը:

Նշենք, որ երկրորդ գոլի դրվագում Վենսան Կոմպանին խաղից դուրս վիճակում չի եղել, իսկ պասիվ խաղից դուրս վիճակում գտնվող Լերոյ Սանեն չի խանգարել դարպասապահին:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում