«Sky Sports». Նեյմարը չի մասնակցելու «Ռեալի» հետ խաղին

«Sky Sports». Նեյմարը չի մասնակցելու «Ռեալի» հետ խաղին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը: Այդ մասին տեղեկանում ենք skysports.com-ից:

Բրազիլացին երեկ կայացած «Մարսելի» դեմ մրցավեճում ոլորել է աջ ոտքը: Բուժզննումը ցույց է տվել, որ նա խուսափել է կոտրվածքից և այլ տեսակի լուրջ վնասվածքից: 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը երեք շաբաթ է:

Առավոտյան Նեյմարը հրապարակել է լուսանկար, որում նրա ոտքը գիպսի մեջ է:

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումը նախանշված է մարտի 6-ին: Առաջին մրցավեճում մադրիդցիներն առավելության են հասել 3:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում