«Մանչեսթեր Սիթին» ծաղրում է «Արսենալին»

«Մանչեսթեր Սիթին» ծաղրում է «Արսենալին»

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչին, որում «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթել է «Արսենալին»:

«Քաղաքայինների» առաջին գոլի ժամանակ Կլաուդիո Բրավոն դարպասից կատարած հարվածով գոլային փոխանցում է կատարել Սերխիո Ագուերոյին: Այդ դրվագում «զինագործների» պաշտպան Շկոդրան Մուստաֆին ավելի առաջ է եղել արգենտինացուց, ինչի պատճառով չի հասցրել նահանջել:

Մոմանին պատկերում է, թե Ագուերոն ինչպես է պաշտպանին սովորացնում, որ դարպասից կատարած հարվածի ժամանակ խաղից դուրս վիճակ լինել չի կարող, և ընդհանրապես «խաղից դուրսի» կանոններին: Միաժամանակ չիլիացի դարպասապահն «Արսենալի» առաջատար Մեսութ Օզիլին ցուցադրում է գոլային փոխանցում կատարելու ձևը, ինչով հայտնի է գերմանացին, սակայն այդ խաղում գրեթե ոչնչով աչքի չընկավ:

Ծաղրանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում