Հայնկես. «Բավարիայի» ներկայիս կազմն ավելի ուժեղ է, քան 2013 թվականին էր

Հայնկես. «Բավարիայի» ներկայիս կազմն ավելի ուժեղ է, քան 2013 թվականին էր

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մյունխենցիների ներկայիս կազմը համեմատել է 2013 թվականի թիմի հետ, որը նրա գլխավորությամբ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

«Մեր կազմը հիմա ավելի ուժեղ է, քան 2013 թվականին էր, սակայն այս ընթացքում Չեմպիոնների լիգան շատ է փոխվել:  Վերջին տարիներին անգլիական 5 ակումբներ նոր խաղացողների տրանսֆերների համար 3 միլիարդ եվրո են ծախսել: Այդ պատճառով հաղթանակը մեզ համար երաշխավորված չէ: Այդ մրցաշարում մրցակցությունը շատ լուրջ է դարձել»,- գերմանացու խոսքն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» 5:0 հաշվով առավելության է հասել «Բեշիկթաշի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում