Կոնտե. ԱՊԼ-ն միակն է, որում 6 թիմ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար

Կոնտե. ԱՊԼ-ն միակն է, որում 6 թիմ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի գոտում չհայտնվելու հավանականության մասին:

«Անկասկած ռիսկ կա, որ չենք հայտնվի Չեմպիոնների լիգայում: Անգլիայի առաջնությունում անչափ դժվար է լավագույն քառյակում ընդգրկվել: Սա միակ լիգան է, որտեղ 6 թիմ պայքարում է տիտղոսի ու Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Այդ թիմերից յուրաքանչյուրի համար շատ դժվար է: Մենք պետք է կենտրոնանանք քառյակում հայտնվելու վրա, բայց կրկնում եմ` դժվար է լինելու»,- իտալացու խոսքն է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 28-րդ տուրից հետո «կապույտները» 53 միավորով հինգերորդ տեղում են: Չորրորդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմն» ունի 55 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում