«Բորուսսիան» բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)

«Բորուսսիան» բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» չի կարողացել սեփական հարկի տակ հաղթել «Աուգսբուրգին»: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Ռուրյան թիմը հաշիվը բացել է 16-րդ րոպեին, երբ արագ հակագրոհը եզրափակել է Մարկո Ռոյսը: Երկրորդ խաղակեսում Պետեր Շտեգերի սաները մի քանի լավ գոլային պահեր են ունեցել, սակայն չեն կարողացել զարգացնել հաջողությունը: 71-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկման ժամանակ, Կևին Դանսոն հավասարեցրել է հաշիվը:

Այդ սայթաքման պատճառով «Բորուսսիան» չի կարողացել ամրապնդվել երկրորդ տեղում: Ներկայումս 41 միավոր վաստակած թիմը երրորդ տեղում գտնվող «Շալկեի» (40) նկատմամբ նվազագույն առավելություն ունի: «Աուգսբուրգը» 32 միավորով 8-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում