Հայաստանի հավաքականի խաղացողն ու թեկնածուն տեղափոխվել են «Ուրարտու»

Հայաստանի հավաքականի խաղացողն ու թեկնածուն տեղափոխվել են «Ուրարտու»

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արագադ Աբրամյանը և հավաքականի թեկնածու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում: Այդ մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Արագադ Աբրամյանը ծնվել է 1992 թվականի հուլիսի 8-ին Իրանում: Աբրամյանը նախկինում հանդես է եկել ԱՄՆ ուսանողական լիգայում, իսկ նրա վերջին ակումբը, եղել է Լոս Անջելեսի «Մասիս» ակումբը:

Արագադ Աբրամյանը իր նորամուտը ազգային հավաքականի կազմում նշել է ս.թ. փետրվարի 25-ին, ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղում, որտեղ Հայաստանի հավաքականը առավելության է հասել մրցակցի նկատմամբ 84-65 հաշվով: Արագադը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե և վաստակել 15 միավոր:

Վարդան Բիդրոսիանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 14-ին, Իրանում, հանդես է եկել պարսկական մի շարք ակումբներում, որտեղ եղել է առաջատար խաղացողներից մեկը: Վերջին թիմը եղել է պարսկական Սուպերլիգայում հանդես եկող «Գորգան» ակումբը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում