Թոփ-5 լիգաներ. Ամենաարդյունավետ խաբքեր կատարող ֆուտբոլիստները

Թոփ-5 լիգաներ. Ամենաարդյունավետ խաբքեր կատարող ֆուտբոլիստները

Ֆուտբոլային հետազոտությունների «CIES Football Observatory»-ն «Opta»-ի տվյալների համաձայն հաշվարկել է եվրոպական թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների խաբքերի արդյունավետությունը: Խաղացողների դրբլինգի քանակը համեմատվել է հաջողված փորձերի հետ և ըստ դրա վարկանիշ կազմվել:

Առաջին տեղում է հայտնվել «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը, նա ստացել է 100 ինդեկս (վարկանիշ): Նա միջինը մեկ խաղում 6,4 արդյունավետ խաբք է կատարում:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Նեյմարը (Պարի Սեն Ժերմեն) և Լիոնել Մեսսին («Բարսելոնա»): «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիր, Մարդիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել թոփ-100-ում:

Լավագույն տասնյակը.

1. Էդեն Ազար («Չելսի») – 100 ինդեքս

2. Նեյմար (ՊՍԺ) – 94

3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 70

4-5. Մուսա Դեմբելե («Տոտենհեմ») – 56

4-5. Տանգի Նդոմբելե («Լիոն») – 56

6. Ալեխանդրո Գոմես («Ատալանտա») – 55

7. Արտուր Մասուակու («Վեսթ հեմ») – 53

8. Սոֆյան Բուֆալ («Սաութհեմփթոն») – 51

9-10. Մարիո Լեմինա («Սաութհեմփթոն) – 49

9-10. Նաբիլ Ֆեկիր («Լիոն») – 49

Հետևեք մեզ նաև Telegram-ում