Զիդան. Մեր բախտը չբերեց

Զիդան. Մեր բախտը չբերեց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել Լա լիգայի 26-րդ տուրում «Էսպանյոլից» կրած պարտության (0:1) մասին:

«Շատ լավ սկսեցինք խաղը, մի քանի գոլային պահեր ունեինք, սակայն այդպես էլ չկարողացանք գրավել դարպասը: Երկրորդ կեսում մեր խաղն այդպես էլ չգտանք: Անընդմեջ 5 խաղերում գերազանց արդյունքներից հետո չկարողացանք կրկին հաջողության հասնել:

Արժանի չէինք այս պարտությանը, պարզապես մեր բախտը չբերեց: «Էսպանյոլը» քիչ գոլային պահեր ուներ: Հանդիպման հաշիվը չի արտացոլում խաղի ընթացքը: Ավելի դժվար է համակերպվել նրա հետ, որ գոլ բաց թողեցինք ավելացրած ժամանակում:

Վերջին րոպեներին, 0:0 հաշվի ժամանակ Ռամոսի հրահանգեցինք հարձակվող դառնալ, որպեսզի հաղթանակ կորզենք: Ցավոք, չստացվեց գոլ խփել»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում