Հետապնդողները մոտեցան առաջատարին (տեսանյութ)

Հետապնդողները մոտեցան առաջատարին (տեսանյութ)

Երեք ամսվա ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի առաջնությունը: 16-րդ տուրի շրջանակում կայացան երկու խաղեր: Առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Շիրակին», իսկ «Փյունիկն» իր հարկի տակ պարտության մատնեց «Բանանցին»` 2:0:

Գործող չեմպիոնի ու գյումրեցիների միջև խաղի միակ գոլը գրանցվեց 13-րդ րոպեին: Իգոր Ստանոևիչը տուգանային հարվածով գրավեց տանտերերի դարպասը:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղի հերոս դարձավ Պետրոս Ավետիսյանը: 22-ամյա ֆուտբոլիստը իր նախկին թիմի դարպասը երկու գոլ խփեց (28՛, 87՛), որոնցից առաջինը գեղեցիկ հարվածով էր, իսկ երկրորդը` 11-մետրանոցից:

Տեսանյութ

Տեսանյութ

Այսպիսով, «Ալաշկերտը» 30 միավորով մնում է առաջին տեղում, սակայն նրա մոտակա հետապնդող «Գանձասար-Կապանը» վաղը կարող է միավորների տարբերությունը հասցնել 3-ի: «Բանանցն» ու «Շիրակն» ունեն 22-ական միավոր, իսկ «Փյունիկը»` 20:

Հետևեք մեզ նաև Telegram-ում