Գրիզմանի ֆանտաստիկ արդյունավետությունն ու «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Գրիզմանի ֆանտաստիկ արդյունավետությունն ու «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Լեգանեսին» ու 4:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հերթական անգամ արտակարգ հանդիպում է անցկացրել մադրիդցիներին առաջատար Անտուան Գրիզմանը, ով պոկերի հեղինակ է դարձել: Ֆրանսիացին երկուական անգամ աչքի է ընկել առաջին ու երկրորդ խաղակեսերում: 26-ամյա ֆուտբոլիստի բոլորը գոլերը մյուսներից զգալիորեն տարբերվել են. դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս գալուց հետո, տուգանային հարվածով, գլխով և ընթացքից կատարած հարվածով: Առաջին գոլի ժամանակ Անտուանին հիասքանչ փոխանցում է կատարել Կոկեն:

Հատկանշական է, որ Գրիզմանը դարձավ 21-րդ դարում «Ատլետիկոյի» կազմում երկու անընդմեջ հեթ-տրիկ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը: Նախորդ տուրում նա երեք անգամ գրավել էր «Սևիլիայի» դարպասը:

Այսպիսով, «Ատլետիկոն» վաստակեց 61 միավոր և առաջատար «Բարսելոնայի» համեմատ միավորների տարբերությունը կրճատեց մինչև 4-ը: Կատալոնացիներն այսօր հյուրընկալվելու են «Լաս Պալմասին»: «Լեգանեսը» 30 միավորով մնաց 14-րդ տեղում:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում