ՊՍԺ. Նեյմարը վիրահատվելու է

ՊՍԺ. Նեյմարը վիրահատվելու է

«Պարի Սեն Ժերմենը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի հարձակվող Նեյմարը վիրահատության է ենթարկվելու: Այն տեղի է ունենալու այս շաբաթվա վերջում:

Վիրահատությունն անցկացնելու է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, ում օգնելու է ՊՍԺ-ում նրա գործընկեր Ժերար Սելեն: Փարիզյան ակումբը չի նշել, թե որքան ժամանակ է պահանջվելու 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար, սակայն վերջինիս հայրը հայտնել էր, որ այն կազմելու է մոտ 2 ամիս:

Հիշեցնենք, որ «Մարսելի» դեմ փետրվարի 25-ին կայացած խաղում բրազիլացին աջ ոտքի մաթեմատիկական 5-րդ ոսկորի ճաք է ստացել: Ըստ երևույթին` Նեյմարը չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալք խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում