«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա հանդիպում է անցկացրել «Լաս Պալմասի» հետ: Կատալոնացիները հաշվի մեջ առաջ են եղել, սակայն տանտերերին հաջողվել է խուսափել պարտությունից` 1:1:

Հաշիվը 21-րդ րոպեին բացել է Լիոնել Մեսսին: Արգենտինացին տուգանային հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր վերին անկյունը: Երկրորդ կեսի սկզբում (48) Կանարյան կղզիների թիմի օգտին 11-մետրանոց է նշանակվել: Այն հստակորեն իրացրել է հարձակվող Խոնաթան Կալյերին:

Հետագայում «բլաուգրանան» պաշարել է մրցակցի տուգանային հրապարակը, սակայն չի կարողացել գրավել դարպասը: Այդ սայթաքումից հետո Էրնեստո Վալվերդեի թիմի հաշվին գրանցված է 66 միավոր: «Բարսելոնան» նախկինի համեմատ ընդամենը 5 միավորով է առաջ Մադրիդի «Ատլետիկոյից», որին ընդունելու է հաջորդ տուրում: «Լաս Պալմասը» 20 միավորով հավասարվեց 17-րդ տեղը զբաղեցնող «Լևանտեին»:

Տեսանյութ

Տեսանյութ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում