Արտյոմ Խաչատուրովը կխաղա Հայաստանում

Արտյոմ Խաչատուրովը կխաղա Հայաստանում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ,- գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը «Լոռիին» է միացել մոլդովական «Զիմբրու» թիմից: Նա նախկինում հանդես է եկել Մոլդովայի Մ19 եւ Մ21 տարեկանների հավաքականում: Տեղի «Շերիֆի» կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր:

2013 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցել Լյուքսեմբուրգի ու Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում