Վալվերդե. Ոչ ոք չգիտի, թե ինչու մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ արտագնա հանդիպումից (1:1) հետո դժգոհել է մրցավարի որոշումներից:
«Չէինք ցանկանում, որ խաղը ոչ-ոքի ավարտվեր: Առաջին կեսում առավելություն ունեինք և կարող էինք զարգացնել հաջողությունը, սակայն երկրորդում մրցակիցը պատասխան գոլը խփեց և լավ պաշտպանվեց: Խաղավերջում ավելորդ շտապողականություն կար: Թերացանք նաև վերջին փոխանցումը կատարելու հարցում:
Չգիտեմ, թե ինչու մրցավարը մեր դարպասին 11-մետրանոց նշանակեց, ոչ ոք չգիտի: Մեզ այդպես էլ չբացատրեցին, թե ինչու մրցավարը ցույց տվեց նշակետի կողմը: Հուսով եմ` տեսակրկնությունը դիտելուց հետո այդ «անտեսանելի» 11-մետրանոցի շուրջ հստակություն կլինի:
«Լաս Պալմասի» դարպասապահ Չիչիսոլան տուգանային հրապարակից դուրս ակնհայտ ձեռքով խաղաց, բայց մրցավարը զարմանալիորեն անտեսեց դա: Տխուր ենք, որովհետև կարող էինք հաղթել»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում