Բերնար Շալանդը նոր թիմ ունի

Բերնար Շալանդը նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականը նախկինում գլխավորող Բերնար Շալանդը վերադարձել է մարզչական աշխատանքին: 66-ամյա մասնագետը նշանակվել է Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ,- գրում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շվեյցարացու հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր: Շալանդը նախկինում շվեյցարական 11 թիմ է գլխավորել: Մարզչի վերջին աշխատատեղը Հայաստանի հավաքականն էր, որտեղից նա հեռացել է 2015 թվականին:

ԵԱ-2016-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանին Շալանդի գլխավորությամբ պարտվել է մեկնարկային 4 խաղերում, ինչից հետո նա պաշտոնանկ է արվել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում