«Յուվենտուսն» ավելացված ժամանակում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

«Յուվենտուսն» ավելացված ժամանակում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Ա Սերիայի 27-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Հռոմում․ «Լացիոն» «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալեց «Յուվենտուսին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլն ավելացված ժամանակում խփեց Պաուլո Դիբալան։ 

Այս հաղթանակից հետո Մասիմիլանո Ալեգրիի թիմն ունի 68 միավոր (26 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով մեկ միավորով։ «Լացիոն» 52 միավորով երրորդ տեղում է, սակայն տուրի արդյունքներով «արծիվներին» կարող են շրջանցել «Ինտերը» և «Ռոման»։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում